«Սեւ թուղթը» հանվեց
Այսօր ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ հետ է կանչում իր ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրինագիծը: «Ընկալում կար պարտադիրի, բայց զարգացումը հարցի այլ էր, չեմ էլ փոշմանում, որ ներկայացրել եմ, ուղղակի խնդիրը սուր ընկալվեց, բայց հուսամ ապագայում կաշխատենք, ավելի ճիշտ կմշակենք, և թե ինչ կլինի հեռավոր մի քանի տարի հետո՝ ականատես կլինենք»,- նշեց նա: Նա նկատեց, որ այս նախագիծը շրջանառության մեջ դնելու համար իրեն ասում են՝ «սև թուղթ ստորագրող»: «Միգուցե շատ առաջ ընկանք, բայց տաբեր կարծիքների, քննարկումների հնարավորությունը եղավ»,-ասաց նա:
