«5 շրջանների հանձնումը բլեֆ է. սա իշխանության մարտահրավերն է». Սուրեն Զոլյան
«Մենք ճշգրիտ տեղեկատվություն չունենք՝ ինչ է եղել ապրիլի սկզբին և ովքեր են պատասխանատուները: Բավարար չեն տրված մեկնաբանությունները, եթե չկան ամփոփ տեղեկատվություն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանն՝ անդրադառնալով ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հարցազրույցին: Ինչպես նշեց՝ վերջապես մեր բարձրագույն պաշտպանական մարմիները որևէ քայլ են կատարում: Բանախոսի խոսքով՝ պետք է դադարեցվեն միմյանց հետ տարաձայնությունները, փոխադարձ քննադատությունները և ապահովեն սահմանային պաշտպանությունը: Անդրադառնալով՝ տարածքների փոխզիջման մասին խոսակցություններին, պարոն Զոլյանը ընդգծեց, որ այս պահին այդ հարցը չպետք է լինի հանրային քննարկման առարկա և չի պատկերացնում՝ այս պահին ինչ քաղաքական որոշում կլինի: «5 շրջանների հանձնումը՝ բլեֆի տիրույթից է, քանի որ Ադրբեջանն իր առջև խնդիր չի դրել, այդ շրջանների հարցում: Սա իրականում իշխանության մարտահրավերն է»,-հայտնեց քաղաքագիտության դոկտորը՝ հավելելով, որ եթե բանակայինները նման հայտարարություն են անում, ապա նրանք էլ պետք է պատասխանատվություն կրեն: Մանրամասները՝ տեսանյութում Լ. Միքաելյան
