«Պատասխանատուները «прапорщик»-ի մակարդակում են». Սուրեն Զոլյան
«Չինաստանում տեղի ունեցած G20-ի հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններն անմիջականորեն կարող են առնչվել նաեւ ՀՀ-ին՝ հաշվի առնելով Սիրիայի գործոնը: Այս քննարկումներում Թուրքիայի ներխուժումը փոխում է իրավիճակը, քանի որ նրա ներկայությունը կարող է ինչ-որ ձեւով ապակայունացնել իրավիճակը Սիրիայում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը՝ նշելով նաև, որ քրդական գործոնը Թուրքիայի համար շատ զգայուն թեմա է: Զոլյանի խոսքով՝ Օբամա-Պուտին հանդիպումներից հետո որեւէ տեղաշարժ չի լինում և այս անգամ ևս նրանք շարունակելու են մնալ իրենց դիրքերում: Քաղաքագիտության դոկտորն՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական խնդիրների նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, կարծես թե պատասխանատուները «прапорщик»-ի մակարդակում են մնում և այս իրավիճակում անիմաստ է խոսել բարելավումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում
