«Ղարաբաղը մեղավո՞ր է, որ Հայաստանում օլիգարխներ կան»

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները կարծես նոր էջից են սկսվել։ Գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է խնդրի լուծման գործում սեփական ներգրավվածությունն ունենալ։ Առայժմ գերակա դիրք է զբաղեցնում Ռուսաստանը։ Մեզ համար, թերևս, պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, թե այդ պատերազմից հետո հայկական կողմը բանակցային սեղանի շուրջ ինչպիսի դիրքում է։ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ։ – Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ համար շահեկան ելք կունենա՞, եթե դրանով «զբաղվի» Ռուսաստանը։ Հայաստանի արևմտամետ ուժերը բավականին կոշտ են արձագանքում այս հանգամանքին։ – Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում եղել են արևմտամետ, ռուսամետ, հռոմեամետ, պարսկամետ ու չգիտեմ էլ ինչամետ ուժեր, բայց սուղ է եղել հայամետ քաղաքական գործիչների թիվը։ Առանձին մարդիկ եղել են, բայց դա քանակ չի կազմել։ Սա մեր ազգային դժբախտությունն է։ Ռուսամետները մեղադրում են եվրոպամետներին, վերջիններս էլ՝ առաջիններին։ Այդ բոլոր անհատները, կազմակերպությունները ինչպե՞ս են ապրում. այդ երկրների տված գրանտներով։ Ով ԱՄՆ-ից է գումար ստանում, իր տեքստն է տալիս նրանց կարդալու, ով ՌԴ-ից՝ իր տեքստը։ Տեսեք, այդ գումարներով ինչքան մարդկանց են հավաքում ու ճնշում հայամետ, հայրենասեր մարդկանց։ Այդ տեսակը նաև հեռուստատեսության եթերով է շատ երևում, մինչդեռ ազգային գործիչների գրեթե չես հանդիպի տարբեր հաղորդումներում։ Ինչքան «շպիոններ», անհայտ ծագմամբ կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ կան, երևում են էկրանին ու բարձր աղաղակում, թե հեսա-հեսա Ղարաբաղը զիջում ենք, հողեր ենք հանձնում։ Հայ քաղաքական գործիչների պակաս կա։ Էդ որ գնում են արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են։ Բա հո ձրի չե՞ն սովորեցնում, փող, ուտելիք տալիս։ Դրա համար էլ ամեն ինչ այսպիսի շիլաշփոթ վիճակում է։ Ղարաբաղի հարցը ոչ ռուսամետները, ոչ էլ ամերիկամետներն են լուծելու։ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիները և հայ ժողովուրդն են լուծելու։ Մնացածը թատրոն է։ – Ոմանք պնդում են, թե Ղարաբաղի հիմնախնդիրը խանգարում է Հայաստանի տնտեսության զարգացմանը։ – Այդպես չէ։ Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ Ղարաբաղը հայտարարվի ազատ տնտեսական գոտի։ Ինչո՞ւ չեն անում։ Ղարաբաղի խնդիրը որ չլինի, հաջորդ օրը Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ ախպերանալո՞ւ են։ Ենթադրենք, Ղարաբաղի հարցը չկա, Թուրքիան վաղը բացելո՞ւ է սահմանները։ Էլի մի պատճառ գտնելու է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի համար մեկ խնդիր կա՝ հայերն այս տարածաշրջանում չպետք է լինեն։ Սա դարերի կռիվ է, ինչ կապ ունի Ղարաբաղը։ Կամ Սևանի հետ Ղարաբաղը ինչ կապ ունի, եթե Սևանի կեսը տանք նրանց, Ղարաբաղն էլ կտան, Նախիջևանն էլ հետը, որովհետև նրանք խմելու ջրի սարսափելի մեծ խնդիր ունեն։ Ղարաբաղում նրանց կռիվը հիմնականում Սարսանգի ջրամբարի համար է։ Թուրքիան այսօր կռվում է քրդերի հետ Եփրատի համար։ Այսօր աշխարհում պայքարը բնական ռեսուրսների համար է ու ամենակարևորը՝ ջրի։ Ադրբեջանի և Թուրքիայի միավորումը հնարավոր է միայն Հայաստանով, ուստի նրանց խնդիրը մեզ այս տարածաշրջանից «մաքրելն» է։ Սա նոր խնդիր չէ։ – Թեև Դուք Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը չկապեցիք ղարաբաղյան հիմնախնդրի հետ, սակայն անկախ Հայաստանի իշխանությունները ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը պատճառաբանում են չլուծվող հակամարտությամբ։ – Իհարկե, չլուծվող հակամարտությունը խնդիր է, բայց Ղարաբաղը մեղավո՞ր է, որ տնտեսությունում օլիգարխիա կա։ Ղարաբաղը մեղավո՞ր է, որ Հայաստանում օլիգարխներ կան։ Տնտեսությունն այս պայմաններում էլ կարող է դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, զարգանալ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am