Շավարշ Քոչարյանը՝ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու մասին
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին: «Ցանկացած երկիր իրավունք ունի առանց որեւէ բացատրության՝ արգելել քաղաքացու մուտքն իր երկիր: Բայց այս դեպքն արտառոց է, առաջին անգամ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
