Ի՞նչ է նշանակում՝ բանակցություն չկա: Բանակցություն` ինչի՞ շուրջ. Շավարշ Քոչարյան
ԱԺ փոխնախագահ Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անրադառնալով Մոսկվայում կայանալիք ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններին վերաբերվող հարցին, ասաց, որ խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով` կողմերից մեկը` Ադրբեջանը, նույնիսկ այն պայմանավորվածությունները, որ լինում են բանակցային սեղանի շուրջ, դրանք կոպտորեն խախտում է: «20 տարուց ավելի է, մենք այս գործընթացի մեջ ենք, պարբերաբար լինում են հանդիպումներ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով` կողմերից մեկը` Ադրբեջանը, նույնիսկ այն պայմանավորվածությունները, որ լինում են բանակցային սեղանի շուրջ, կոպտորեն խախտում է: Դրա վառ վկայությունն այս վերջին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն են, որտեղ խոսվել է և պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը»,-նշեց նա: Ըստ նրա դրա վառ վկայությունն այս վերջին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն են, որտեղ խոսվել է և պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը: «Ի՞նչ է նշանակում՝ բանակցություն չկա: Բանակցություն` ինչի՞ շուրջ: Հիմա բանակցում ենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Քանի սադրում են, անհնար է արդեն, որ կարգավորման շուրջ բանակցություններում ձեռք բերվի առաջընթաց»,- ասաց փոխնախարարը:
