Ինչ պետք է, արվել է. Շավարշ Քոչարյան
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր լրագրողների հարցին, թե ի՞նչ փուլում են Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման աշխատանքները, ասաց, որ ինչ պետք է, արվել է: Նշենք, որ նման հարց բարձրացրել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը: Շավարշ Քոչարյանի հաղորդմամբ՝ նախագիծը պատրաստ է, բայց դա արդեն Հայաստանի և Արցախի բարձր ղեկավարության դաշտում է գտնվում:
