Պայմանագրային զինծառայող է մահացել
Երեկ լուրեր էին հրապարակվել, որ հարավ-արևմտյան դիրքերում պայմանագրային զինծառայող է զոհվել։ Նրան սպանված են գտել մարտական դիրքերից քիչ հեռու։ Զինծառայողը դիրքից անհետացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան, տագնապ է հայտարարվել և որոնողական աշխատանքների արդյունքում զինծառայողի դիակը հայտնաբերվել է սեպտեմբերի 4-ի երեկոյան մարտական դիրքերից քիչ հեռու։ Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
