ԲՀԿ-ն բավական զգալի ուժ է ներկայացնում. Սերգեյ Մինասյան
Նույնիսկ թուլացած ԲՀԿ-ն բավական զգալի ուժ է ներկայացնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, ԲՀԿ-ին ավանդաբար աջակցում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները. «Չնայած 2015-ի փետրվարին տեղի ունեցած դեպքերին, խոշոր գործարարների մի մասը եւս մնացել է այնտեղ»: Հենց այդ պատճառով քարոզարշավի ընթացքում, 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ բիզնեսի ներկայացուցիչները ԲՀԿ-ի երբեմնի ազդեցությունը վերակենդանացնելու հնարավորություններ կորոնեն, հավելել է քաղաքագետը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական դաշտի համար առավել բնորոշ են այն ուժերը, որոնք փորձում են ընտրողներ հավաքել տարբեր խմբերում: Վառ օրինակը հայաստանյան հայտնի կուսակցություններից ամենաավանդականը համարվող ՀՅԴ-ն է, որը միավորվել է իշխող ՀՀԿ-ի հետ, թեեւ նրանց քաղաքական ու տնտեսական ծրագրերը միշտ չէ, որ համընկնում են:
