Սկանդալային բացահայտումներ՝ Դինքի սպանության գործով. տեսանյութ
Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նոր սկանդալային բացահայտումներ են հրապարակվել նրա սպանության գործի հետ կապված: Այդ մասին հաղորդում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթ»-ը:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:
