Թևան Պողոսյանը իր նախագիծը հանեց
ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հաստատման էր ներկայացվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Մինչդեռ նախագիծը ներկայացնելուց առաջ նախագծի հեղինակն այսօր որոշեց հանել այն շրջանառությունից և ոչ թե հետաձգել:
