Բագրատ Սարգսյանը խոստացել է մեծ ներդրումներ կատարել «Արարատ» TV-ում
Հանրապետական կուսակցությունն այլևս չի ցանկանում ֆինանսական ռեսուրսներ ներդնել «Արարատ» հեռուստաընկերությունում, դրա համար էլ այն վաճառում է «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիր Բագրատ Սարգսյանին։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխող կուսակցության վերնախավը գտնում է, որ տարբեր հեռուստաընկերությունների վրա առանց այն էլ մեծ գումարներ են ներդրվում, և այդ ծախսը կրճատելու համար լավ կլինի, որ նրանցից որոշներն ունենան այլ սեփականատերեր, վերջիններս իրենց սեփական միջոցները ներդնեն, բայց քաղաքական քարոզչության դեպքում պատասխանատու լինեն իշխանություններին։ Տվյալ դեպքում հեռուստատեսային բիզնեսի մեջ մասնագիտացված և ԱՄՆ-ում բնակվող Բագրատ Սարգսյանը խոստացել է մեծ ներդրումներ կատարել «Արարատում»։
