Ռուսաստանը կարող է տապալել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները
ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ բավականին լուրջ է վերաբերվում Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր տապալման սպառնալիքին:Ինչպես նշում է gazeta.ru-ն, քաղաքական գործիչն այս մասին ասել է իր նախընտրական շտաբի ինքնաթիռում ունեցած ելույթի ժամանակ:
Իր խոսքում Քլինթոնը չի շրջանցել նաև նախագահական մրցապայքարում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին՝ նկատելով, որ վերջինս «տարօրինակ հակվածություն» ունի բռնապետերի հանդեպ:
