Սրացումներ են սպասվում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշնանը քաղաքական ակտիվության սրացումներ են լինելու այն քաղաքական ուժերի «դաշտում», որոնք ինչ-որ պահից սկսած, լուսանցքում են հայտնվել: Լուրջ տեղաշարժեր կլինեն հատկապես ԲՀԿ-ում, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու առումով: Ասում են նաև, թե Ծառուկյանն առայժմ ակտիվ ղեկավարություն չի ստանձնի, սակայն ԲՀԿ-ի ստվերային կառավարումը վերստին կվերցնի իր ձեռքը: Ու թեև նրան ամենևին էլ հարկավոր չէ ԱԺ-ի «կորցրած» աթոռը, սակայն ԲՀԿ-ին խիստ անհրաժեշտ է կրկին «բարգավաճել» խորհրդարանում՝ այս անգամ ավելի մեծ ներկայացվածությամբ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
