Գալուստ Սահակյանն անտեղյակության մեջ է
Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթ ԱԺ հաստատմանը ՀՀ նոր գլխավոր դատախազի իր թեկնածուին։ Մեր տեղեկություններով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը աննախանձելի անտեղյակության մեջ է, նա գերատեսչություններից, անգամ պատգամավորներից է ճշտում, թե ով է լինելու այդ թեկնածուն։ Հիշեցնենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, քանի որ 12-ը ոչ աշխատանքային է։ Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Դավթյանը։
