Սաշիկ Սարգսյանը մեծ պրոբլեմների մեջ
Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը անցած տարի Արցախում ածխի հանք է գտել , հասկանալով, թե ինչ շահութաբեր կարող է լինել դրա օգտագործումը միանգամից կենտրոնացել ու լծվել է հանքը շահագործելու ծրագրի իրականացմանը։ Առանց լուրջ փորձաքննության սկսել է մի քանի բիզնես-գործընկերների հետ լուրջ ներդրումներ անել, որի համար պահանջվել է 30 մլն դոլար, 40 բեռնատար է պահանջվել։ Հայտնի է, որ Երեւան ՀէՑ-ը Իրանից գազ է գնում, մշակում եւ արդյունքում ստանում 1.8 մլրդ կիլովատ էլեկտրաէներգիա, դրանից 1.2 մլրդը հետ է տրվում Իրանին՝ վերցրած գազի դիմաց, 650 կլվտն էլ մնում է մեզ։ Սա շահավետ բիզնես է, եւ Սաշիկ Սարգսյանն ու գործընկերները մտածել են, որ Երեւան ՀէՑ-ին իրենք կմատակարարեն քարածուխ եւ կստանան գերշահույթ։ Սակայն, պարզվել է, որ քարածուխի որակը չի համապատասխանում, եւ բացի դա էլ քիչ քանակությամբ է եղել հանքում։ Արդյունքում հայտնվել են ֆինանսական ծանր կացության առաջ, Հայբիզնեսբանկից մեծ վարկեր են վերցրել։ Ի դեպ՝ ասում են Քելբաջարի ճանապարհը այս նպատակով էին կառուցում։ Ինչպես գիտենք՝ Զոդից Արարատ հանքաքար են տանում, որի համար 100 մեքենա էր աշխատում. Սաշիկ Սարգսյանը ներկայումս այդ փոխադրումը վերցրել է իր ձեռքը, 40 մեքենան է աշխատեցնում, որպեսզի կարողանա ֆինանսական ծուղակից դուրս գալ։
