Գևորգ Կոստանյանը՝ դեսպան
Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շուտով կնշանակվի Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ օրերս Hayeli.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատված Գևորգ Կոստանյանը, արձակուրդից վերադառնալուց հետո կանցնի նոր պաշտոնի: Հիշեցնենք նաև, որ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:
