Ռուբեն Վարդանյանը խուսափում է մեծ ներդրումային նախագծերից. «Հրապարակ»
Սեպտեմբերի 3-ին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի, այլ հյուրերի մասնակցությամբ բացվել է Դիլիջանի միջազգային դպրոցի նորակառույց ֆուտբոլի դաշտը, որը կառուցվել է ՀՖՖ-ի մասնակցությամբ: «Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները փորձում են Ռուբեն Վարդանյանին ներգրավել այլ նախագծերում եւս, մասնավորապես՝ Տաթեւում մեծ հյուրանոցային համալիրի, զվարճանքային կենտրոնի կառուցման, սակայն նա խուսափում է մեծ ներդրումային նախագծերից՝ ամբողջությամբ կենտրոնանալով Դիլիջանի վրա։
