«ՀԺ». Ամենահավանական թեկնածուն
«Մեր տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն Է լինելու։ Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել Է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, և այն տևելու Է մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ Է տալիս ենթադրել, որ իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու։ Նշենք, որ ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուները Աժ-ում ընտրությունից առաջ պետք Է հանդիպեն խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ։ Իսկ այդ թեկնածուներին առաջադրում Է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր անդամների մեկ երրորդի կողմից»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
