Մելանյա Թրամփ. սկանդալային մոդելից՝ ԱՄՆ ապագա առաջին տիկին. լուսանկարներ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, մոդելային անցյալ ունի: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Վերջերս նա երկու անգամ սկանդալի կիզակետում է հայտնվել: Նախ, «New York Post»-ը հրապարակեց նրա մերկ արխիվային լուսանկարները, իսկ հետո «The Daily Mail»-ը մի հոդվածում պատմեց, որ նախկինում տիկին Թրամփը սեքս-ծառայություններ է մատուցել: Դրանից հետո, իհարկե, թերթը հերքում տպագրեց:
Նա ծնվել է Հարավսլավիայի հասարակ ընտանիքներից մեկում: Նկարահանվել է մի շարք ամսագրերի համար:
Թրամփի հետ ծանոթացել է 1999 թվականին, ամուսնացել՝ 2005-ին:
