Եթե Մամիաշվիլին չցանկանար, Միհրան Հարությունյանը չէր մասնակցի օլիմպիական խաղերին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ՀԱՕԿ-ը արդեն միջազգային իրավաբաններ է վարձել, ովքեր աշխատում են Միհրան Հարությունյանի գոտեմարտի ուղղությամբ:
«Մենք պետք է բողոքարկենք պասիվությունը, սակայն դա էլ ինքնին սուբյեկտիվ դիրքորոշում է: Մրցավարական կանոններում հստակ կետեր չկան: Մենք միջազգային իրավաբաններ ենք վարձել, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ: Այս իրավիճակում այն երկրի ֆեդերացիան, որը ներկայացրել է մարզիկը, ֆեդերացիայի ղեկավարը պետք է ստորագրի համապատասխան փասթաթուղթ , որպեսզի մարզիկը կարողանա տեղափոխվել այլ երկիր: Իսկ Մամիաշվիլին ստորագրել է փասթաթուղթը։ Եթե նա չցանկանար, Միհրան Հարությունյանը չէր մասնակցի օլիմպիական խաղերին»,-նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
