«Եթե Կ. Եղնուկյանին մեղադրում են, թող Վ. Բալասանյանին էլ մեղադրանք առաջադրվի». Արթուր Սաքունց. Տեսանյութ
««Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանք է առաջադրվել 16 անձի, որոնցից միայն մեկը՝ Ալեք Ենիգոմշյանն է ազատ արձակվել խափանման միջոցի փոփոխության հետևանքով: Նրանց մեղադրանքը քաղաքական բովանդակություն ունի: Այդ անձանցից շատերը կապ չունեն Հիմնադիր խորհրդարանի հետ և անդամ չեն, բայց նրաց նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը օժանդակության հիմքով, առնվազն տարօրինակ է, և մենք այդ մարդկանց դիտարկում ենք որպես քաղաքական հետապնդման զոհեր»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով՝ «Սասնա ծռերի» հետ ով հեռախոսային զրույց է ունեցել, անազատության մեջ է: Վերջինիս համոզմամբ, եթե Կարո Եղնուկյանն անազատության մեջ է, այդ դեպքում պետք է մեղադրանք առաջադրվի նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին, քանի որ նա եւս կապ է հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:
