ՌԴ դեսպանատանը հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն է, կայքի տեղեկություններով, ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը և նրա դին հայտնաբերվել է լոգարանում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
