Ազատ Արշակյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն այսօր նախաինֆարկտային իրավիճակով տեղափոխվել է «Նոր Մարաշ» բժշկական կենտրոն։ Ինչպես մեզ հայտնեցին նրա մոտ եղել է նախաինֆարկտային շրջան, ինչի պատճառով վատացել է նրա զգացողությւնը։ «Նոր Մարաշ» բժշկական կենտրոնում նրան անհապաղ ստենդավորման են ենթարկել: Ստենդավորումն արդեն ավարտվել է, հիմա Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը լավ է:
