Պուտինը` Ռուսաստանի ապագա նախագահի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ երկրի ապագա առաջնորդը պետք է լինի բավական երիտասարդ, սակայն հասուն։ Այս մասին նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։ «Ես կարող եմ կա´մ մասնակցել ընտրություններին, կա´մ չմասնակցել։ Ես դեռևս ոչինչ ինձ համար չեմ որոշել»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ ներկայումս աշխատանք է ընթանում 2018 թվականից հետո տնտեսության զարգացման ռազմավարության վրա: «Այժմ մենք կանգնած ենք խորհրդարանական ընտրությունների առջև։ Պետք է անցնել այդ ընտրությունները, տեսնել արդյունքը»,- հավելել է ՌԴ նախագահը։
