Միայն ահաբեկիչների խմբերին կամ բջիջներին հետևելը բավարար չէ. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է «արմատական գաղափարախոսության տարածման սպառնալիքի մասին, ինչը սնում է Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում ահաբեկչություններին»: Ինչպես հայտնում է SANA տեղեկատվական գործակալությունը, Դամասկոսում Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա նշել է «արաբական և եվրոպական հասարակություն կրոնական անհանդուրժողականության գաղափարների ներթափանցման վտանգի» մասին: «Արմատական գաղափարախոսությունը ահաբեկիչների գործողությունների հիմքն է, ովքեր սկսել են հարվածներ հասցնել Եվրոպայի շատ շրջաններում»,- նշել է Ասադը: Այդ պատճառով, նրա խոսքով, «միայն ահաբեկիչների խմբերին կամ բջիջներին հետևելը բավարար չէ, անհրաժեշտ է գաղափարախոսական հակազդեցություն»:
