Մեկնարկել է Պուտին-Օլանդ հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ գրում է tass.ru-ն: Նշվում է, որ Օլանդի հետ հանդիպումից հետո Պուտինը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպման հիմնական թեման կլինի իրավիճակը Ուկրաինայի արևելքում:
