1 տարի անց բացահայտվում է Ադրբեջանի քարոզչական սուտը. տեսանյութ
2015 թ. օգոստոսի 12-ին, մեր զինված ուժերի համապատսախան ծառայությունները հաղորդել են, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել են սահմանագոտու ներթափանցման երկու ձախողված փորձ (Մատաղիսի ուղղությամբ), որի արդյունքում թշնամին կորուստներ կրելով հետ է շպրտվել: Ադրբեջանական կողմը իսկույն հերքել է այդ տեղեկությունը և թաքցրել կրած կորուստները: Եվ ահա, մեկ տարի անց, այդ նույն դիվերսիայի ժամանակ աջ աչքն ու ձեռքը կորցրած Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սակրավոր, ենթասպա՝ Նազար Ֆիրուդին օղլը Աբդուրրահմանովը, չստանալով պետությունից ոչ մի օգնություն, աղաչանքով դիմել է ադրբեջանական ժողովրդին: Ալեն Ղուլյան, Ֆեյսբուք:
