Հռոմի պապը սրբադասեց Մայր Թերեզային
Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսը սրբերի շարքին է դասել հայտնի կաթոլիկ միաձնուհի Մայր Թերեզային: Ինչպես հայտնում է ria.ru-ն, սրբադասման հանդիսավոր արարողությունը կայացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված տոնական պատարագի շրջանակում: Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը մասնկացել է ավելի քան 100.000 հավատացյալ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Սրբադասման կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կախվել է Մայր Թերեզայի հսկայական դիմանկարը կրող պաստառ: Իտալական ԶԼՄ-ները միանձնուհու սրբադասումը որակել են որպես Հռոմի պապի իրականացրած կարևորագույն քայլերից մեկը: Մայր Թերեզան (լրիվ անունը - Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը - Ագնես Գոնջա Բոյաջիու), կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը, ով ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979թ.)։ Ավելի վաղ կաթոլիկ եկեղեցին դասել է նրան երանելիների շարքին։
