Հրդեհ է բռնկվել Ձորաղբյուրի պահածոների գործարանում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
