Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել
Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի՝ մոր և երեք անչափահասների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ա-ն օգոստոսի 27-ին Գլդանիի բանտի իր խցում ինքնասպանություն է գործել: Այս մասին Tert.am –ին հայտնեց Վաչիան գյուղի բնակիչ Ռուզան Ս-ն։ «Արդեն լսել ենք, որ Նոդար Ա-ն ինքնասպանություն է գործել Գլդանիի բանտի իր խցում, մանրամասներին տեղյակ չենք: Գործի ընթացքը մտահոգում է բոլորիս, բայց, քանի որ հիմնական մեղադրյալն արդեն մահացած է, գործի շարունակության մասին ոչինչ չենք կարող ասել»,- ասաց ազգությամբ հայ Ռուզանը:
