Փոխհրաձգություն՝ Մեքսիկայում. կա 11 զոհ
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Նուևո-Լարեդո քաղաքում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, դաշնային ուժերի և հանցագործների միջև փոխհրաձգության արդյունքում սպանվել է 11 մարդ՝ գրում է korrespondent.net-ը: Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բանակային ստորաբաժանումները պարեկություն են կատարել տեղանքում: Հանցախումբը առաջինն է հարձակվել զինվորականների վրա: Նրանք միանգամից մի քանի ավտոմեքենաներով մոտենալով՝ սկսել են կրակել զինվորների ուղղությամբ: Ի պատասխան՝ զինվորները նույնպես կրակ են բացել: Հանցագործների մի մասը փախել է հարձակման վայրից, պարեկները հետապնդել են նրանց և հայտնաբերել մոտ մեկ ժամ անց: Սկսվել է նոր փոխհրաձգություն: Սպանվել են 10 հանցագործներ և մեկ կին, որին պատահաբար է դիպել գնդակը: Տամաուլիպասը համարվում է ԱՄՆ թմրանյութերի մատակարարման վերահսկողության համար դիմակայող մեքսիկական երկու խոշոր կարտելների կենտրոն:
