Էլբրուսի գագաթին հայ և ռուս ըմբիշների մարտը կընդգրկեն Գինեսի ռեկորդների գրքում
Օգոստոսի 30-ին աշխարհում առաջին անգամ Եվրոպայի ամենաբարձր` Էլբրուս լեռան գագաթին տեղի է ունեցել ձեռնամարտ: Ծովի մակարդակից 5637 մետր բարձրության վրա Հայաստանի և Ռուսաստանի մարզիկներ` Սամվել Եսայանը և Սերգեյ Բորիսովը ամբողջական 5 րոպեանոց մարտ են անցկացրել: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն: Մեկ շաբաթվա ընթացում մարզիկներն անցել են ակլիմատիզացիա և ալպինիստական պատրաստվածություն, որից հետո մարզիչի և մարտի կազմակերպիչների հետ բարձրացել են Էլբրուսի գագաթը, որտեղ փռվել է մարտի գորգը և անց է կացվել մենամարտը: Ակնկալվում է, որ մարտը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նման բարձրության վրա ֆիզիկական վարժությունների կատարումը մեծ ջանքեր է պահանջում:
