Մահացել է Արգենտինայի ամենահարուստ քաղաքացին
72 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի ամենահարուստ մարդը՝ Կարլոս Բուլգերոնին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը Բուլգերոնին հուլիսին վիրահատության էր եթարկվել և երկար ժամանակ գնտվում էր հիվանդանոցում: Կարլոս և Ալեխանդրո Բուլգերոնիները ղեկավարում էին Bridas մասնավոր նավթային ընկերությունը: Կառլոս և Ալեխանդրո եղբայրները 2016թ-ի Forbes-ի վարկանիշում միասին զբաղեցնում էին 324-րդ հորիզոնականը: Նրանց կարողությունը գնահատվում է 4,8 մլրդ դոլար:
