Պուտինի նվերը՝ Սի Ցզինպինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովից առաջ երկկողմ հանդիպման ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին նվիրել է մի տուփ ռուսական պաղպաղակ: Այս մասին հայտնում է TASS-ը: «Ես ձեզ խոստացել եմ սա (պաղպաղակ) բերել: Ես ձեզ նվեր եմ բերել մի ամբողջ տուփ պաղպաղակ»,- ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ռուսական քաղցրավենիքի նկատմամբ չինացիների նախասիրության մասին Վլադիվոստոկում հանդիպման ժամանակ իրեն պատմել են չինացի գործարարները: Սի Ցզինպինը Պուտինին շնորհակալություն է հայտնել նվերի համար և ասել, որ ամեն անգամ Ռուսաստան այցելելիս խնդրում է, որ իր համար ռուսական պաղպաղակ գնեն, քանի որ դա իրեն շատ է դուր գալիս:
