Պայթյուն՝ Ստամբուլի գիշերային ակումբում
Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը մարդկանց բազմության մեջ է նետել խլացնող նռնակ: Տարբեր աստիճանի վնասվածքներով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցները սկսել են դեպքի հետաքննությունը:
