Աշխարհը սգում է Քարիմովի մահը. լուսանկարներ
Սամարղանդում այսօր տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությունը:
Քարիմովի ցանկությամբ՝ նրան հուղարկավորել են իր հայրենի քաղաքում: Նա մահացել է Տաշքենտում՝ 79 տարեկան հասակում: Երկրի նախագահն կաթված էր տարել, և բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը:
Քարիմովի հրաժեշտի արարողությունը՝ «Տաշքենտ» միջազգային օդանավակայանի մոտ:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուզբեկստանի նախագահի այրի Տատյանա Քարիմովան և դուստրը՝ Լոլան (ձախից աջ):
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմաձայը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարները Սամարղանդի «Շահի Զինդա» հուշահամալիրում:
