Ուորլիքը համարում է, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորման հասնելը հնարավոր է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համարում է, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորման հասնելը հնարավոր է: «Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը իր միկրոբլոգում ՝ ի պատասխան այն տեսանյութին, որը հրապարակել էր հայ լրագրող Օնիկ Կրիկորյանը: Տեսանյութը արվել է «Մեկ Կովկաս» երաժշտական փառատոնի ընթացքում, որին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից Նշենք, որ տեսանյութը ցուցադրվել էր Meydan TV ինտերնետային ալիքում, որը հետապնդվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
