Ռուսաստանն այրել է Հայաստանի զարգացման բոլոր կամուրջները. Ա. Եղիազարյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ չէ ուռճացնում Հայաստանի տնտեսական աճը: Սեպտեմբերի 3-ին լրագրողներին այս մասին ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի վերջերս արած այն հայտարարությունները, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում 10 տոկոսով տնտեսական աճ է գրանցվել: Պուտինը համանման հայտարարություններ է արել դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանն ընդամենը ստորագրել էր Մաքսային միությանը (ավելի ուշ Եվրասիական) միանալու փաստաթուղթը: Սակայն փաստ է, որ Հայաստանում աճի նման տեմպեր չեն եղել, հավելել է տնտեսագետը: «Ռուսաստանն այրել է Հայաստանի զարգացման բոլոր կամուրջները»,- հայտարարել է Եղիազարյանը:
