Հարավային Կորեան՝ ԵԱՏՄ-ո՞ւմ
Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու մասին առաջարկը՝ հայտնում է RIA novosti-ն: Այդ մասին երկրի առաջնորդն ասել է Կորեայի Հանրապետության նախագահի հետ բանակցությունների արդյունքում արվող հայտարարությունների ժամանակ: «Կորեացի գործընկերները հաստատել են ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն ստեղծելու հետաքրքրվածությունը: Մենք պատրաստ ենք միասին մտածել մեր ինտեգրացիոն ծրագրերի և տիկին նախագահի գաղափարների մասին իր եվրասիական նախաձեռնությունների շրջանակներում»,- ասել է նա:
