Մեր կողմից՝ Հերմինե Նաղդալյանը
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցները Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին տեղեկացնում էին մի քանի օր առաջ, սակայն պաշտոնապես այն հաստատվեց սեպտեմբերի 2-ին: Նրա հուղարկավորություն տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերի 3-ին:
