Հրապարակվել է Թբիլիսիի կենտրոնում քրեական «հեղինակության» սպանության տեսանյութը
Համացանցում է հայտնվել աղմկահարույց տեսանյութը, որում հստակ երևում է, թե ինչպես են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վակե թաղամասում երեկ երեկոյան գնդակահարել վրացի հայտնի «օրենքով գող» Սոսո Ջոխաձեին: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է անցորդը, հանելով ատրճանակը, կրակ բացում մեքենաներից մեկում գտնվող մարդկանց վրա, ինչից հետո հանցագործը փախչում է Ճավճավաձեի պողոտայի կողմ:
