Սպանություն Երեւանում
Երեւանում երեկ՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել: Երեկոյան կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է: Ըստ Shamshyan.com-ի՝ սպանվածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գեւորգյանն էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտից։
