Ուր կորան Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները

Երևանում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով դատական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է և կկայանա հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնեցին «Ֆորպոստարտ» ընկերությունից` հավելելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ համերգի տոմսերի վերադարձի գործընթացին: «Ֆորպոստարտ» ընկերությունը քանիցս հայտարարել էր, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում է ս/թ սեպետմեբրի 15-ին՝ իատալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո («Глобальные коммуникации» ընկերության 24.05.2016 թ. թիվ 371 նամակ): Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար ս/թ սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Ֆորպոստարտ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Глобальные коммуникации» ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանության նպատակով ս/թ սեպտեմբերի 2-ից սկսել է ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը, փուլային կարգով: Տոմսերի վերադարձի փուլային տարբերակի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով. 1. Տոմսը վերադարձնելու համար տոմս ձեռք բերած քաղաքացին պետք է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի դիմում, որը փաստաթղթավորվում է մեր ընկերության կողմից՝ հետագայում դատական վարույթին ներկայացնելու նպատակով 2. «Ֆորպոստարտ» ընկերությունը ներկայումս ունի մի շարք ընթացիկ պրոյեկտներ, որոնցից ստացված շահույթը ևս ուղղելու է Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի գումարների վերադարձին: Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակված են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և ստանում գումարը: Տոմսերի վերադարձի երկրոդ փուլի մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով: Տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել [email protected] հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը հետևեք forpostart.ru հղմամբ»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am