ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը և Դեյվիդ Թրոթը:«ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անունից մենք գրում ենք շնորհավորելու ձեզ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին սեպտեմբերի 2-ին անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Այս պատմական օրը կարևոր հիմնաքար է սեփական ինքնորոշման ու անկախության իրավունքը պաշտպանելու Արցախի պայքարում:Քառորդ դար առաջ Ձեր ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը հանուն ազատության և արժանապատվության` հռչակելով ինքնիշխան և անկախ պետություն կառուցելու իր մտադրությունը: Հաղթահարելով խորհրդային համակարգի ճնշումներն ու Ադրբեջանի ռազմական ագրեսիան` 1991 թվականին Հանրապետության հիմնումը դարձավ ազատության, ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքների վկայությունը:Չնայած շարունակվող բռնություններին և սպառնալիքներին` տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակեց ապացուցել իր հստակ հանձնառությունն այս համամարդկային սկզբունքներին: Մենք ողջունում ենք ձեր ժողովրդին հետևողականորեն ազատ և անկախ ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության հարցում ունեցած ձեր հանձնառության համար: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության և ժողովրդավարության շարունակական զարգացմանը: Մենք նաև դատապարտում ենք Արցախի ժողովրդի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի վերջին ագրեսիան, որի հետևանքով տուժեցին հարյուրավոր զինվորականներ և քաղաքացիական անձինք: Մենք շարունակում ենք լիահույս մնալ, որ ղարաբաղյան հակամարտությունը կունենա խաղաղ հանգուցալուծում, և գնահատում ենք ձեր անսասան ձգտումը տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման հարցում:Մենք կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ ենք անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am