Գերմանիայի հայերը վրդովված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշումից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է,որ կառավարությունը չի հրաժարվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բունդեսթագի բանաձեւից: Այս մասին Մերկելը ասել է սեպտեմբերի 2-ին RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Բոլոր մյուս պնդումները նա «կտրականապես հերքում է», հայտնում է DW–ն: Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Սամուել Լուլուկյանը կոշտ քննադատել է Բեռլինի դիրքորոշումը: «Դա հրաժարվելուց էլ այն կողմ է: Դա ամոթալի է ու քաոտիկ,- հայտնել է Լուլուկյանը Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Ընդ որում թուրքական կառավարական շրջանակներում պաշտոնական Բեռլինի տեսակետը դրական արձագանք է ստացել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Ռեֆիկ Սողուկօղլուն:
