«Գագիկ Ծառուկյանը շատ ճիշտ է ասում». Մերուժան Տեր-Գուլանյան.Տեսանյութ
«Գագիկ Ծառուկյանը շատ ճիշտ է ասում.ինչո՞ւ ենք միայն մարզիկների մասին խոսում:Հայ հասարակությունը,անկախ մասնագիտությունից,գտնվում է սոցիալապես ոչ լավ վիճակում:Այն ինչ ասում ենք մեկ խավի մասին, պետք է այն մյուսների վրա էլ տարածվի»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին: Հրապարակախոսի դիտարկմամբ՝ ծիծաղելի է այն գաղափարը,թե իշխանությունը չի ցանկանում,որ իր ժողովուրդը լավ ապրի:Մերուժան Տեր-Գուլանյանը շեշտեց՝ մենք պարտավոր ենք դիմանալ,բայց չհանձնվել այս դժվարություներին: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարում հանդես է եկել հարցազրույցով, որի ընթացքում նա խոսել է բացառապես սպորտի և Ռիոյում կայացած օլիմպաիադայի, այնտեղ մեր մարզիկների ունեցած հաջողությունների և արդյունքների մասին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
