Հայաստանը պետք է շատ հպարտ և ուրախ լինի, որ տարածաշրջանում կա հայկական երկրորդ պետություն. քաղաքագետ
Հայաստանը պետք է շատ հպարտ և ուրախ լինի, որ տարածաշրջանում կա հայկական երկրորդ պետություն, որը ինքնուրույն է և կարող է ազդել տարածաշրջանային քաղաքականության զարգացման վրա։ Այս մասին Արցախի անկախության օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Անկախության 25 տարին կարճ ժամկետ չէ, որ ասես, թե բախտի բերմամբ է այդպես ստացվել։ Այս փաստը խոսում է կենսունակության, այն պոտենցիալի մասին, որն իր մեջ ամփոփում է հայկական երկրորդ պետությունը»,- նշեց քաղաքագետը։
