Գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր մայրուղին
Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փակել են Երևան-Վանաձոր միջպետական նշանակության մայրուղին: Նրենք պահանջում են Քուչակից դեպի Եղիպատրուշ համայնք տանող ճանապարհը տանել Քուչակ գյուղի միջով: Ճանապարհի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են եւ գյուղացիները մտավախություններ ունեն, որ իրենց պահանջը չի կատարվի:
