Օլիմպիական պատվիրակությունը քննարկում է Միհրանի հետ կատարվածը. Գաբրիել Ղազարյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած մրցավարական սխալ դիրքորոշումը և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մրցավարների գործողությունները կապված Միհրան Հարությունյանի հետ, ասաց, որ երբ ՀԱՕԿ-ի որոշումը կայացվի, կիմանանք. «Միհրան Հարությունյանի հետ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքը բացասական է։ Օլիմպիական պատվիրակությունը քննարկում է այդ հարցը»,- ասաց նա:
